22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

թերի են տվյալները ,չեք գրել թե այլ գործատուի մոտ աշխատել է վերջին 12 ամիսներին, և հիմա նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը դա 52000 է,
 Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողիտվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Լիկա
Լիկա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շհնորհակալություն պատասխանելու համար։ Նշեմ, որ աշխատողը մեզ մոտ աշխատում է համատեղությամբ։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Լիկա

հետևաբար այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ևս պետք է
որ 12 ամիսների տվյալը ունենաք
 Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետլիազոր մարմին) կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: 

Մարիաննա
Մարիաննա
2 տարի առաջ

Բարև Ձեզ, Լիկա: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4, մաս 6.
Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից:
Հոդված 25, մաս 3.
Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար՝ նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Հոդված 22, մաս 10.
Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: