Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ես կարծում եմ կարող եք օգտվել ԱՕ այս հոդվածից։
ԱՕ Հոդված 173.Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Մարիաննա

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի վերաբերյալ նշված է Աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածում, բայց ոչ հրամանի հետ կապված։ Տալիս եք ներքին հրաման, որ աշխատակիցը վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, հիմքը՝ աշխատակցի դիմումը։

Tigran

Տվյալ դեպքում հրաման է կազմվում ու գրվում այսինչ օրվանից…….համարել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած:

Արմինե

ԱՕ173 հոդված, և ներքին հրաման հիմք նաև աշխատակցի դիմումը:

Nerses

Այո, ԱՕ173 հոդված, հրաման կից դիմումը: