Ճշգրտված հաշվետվություն

Անի.

Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ.
Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4.
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։
Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հոդված 14.Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական ամփոփ հաշվարկում ներառված վարձու աշխատողների թվի նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում:
Այստեղ խոսքը գնում է աշխատողների թվի նվազեցման մասին, իսկ դուք գրում եք, որ ցածրացրել եք աշխատավարձի գումարը։
 

Անի

Բայց օրենքում գրված է եկամտի նվազեցումը, ոչ թե վարձու աշխատողների թվի:

Tigran

Այո, ճիշտ եք՝ օրենքում կատարվել է փոփոխություն և գրված է այնպես, ինչպես երեկ եմ գրել:

Tigran

4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում:
Հետևաբար դրոշմանիշայինի մասով որևէ բան փոխել չի ստացվի,առանց այդ էլ այդ ֆոնդը դեֆիցիտի խնդրի մեջ է,իսկ եկամտայինի ու սոցվճարի մասով ճշգրտում տեղի կունենա:

Արթուր

Բարև Ձեզ։ Այս հարցի հետ կապված կարծում եմ նաև, որ այդ ավել չափով դրոշմանիշային վճարը ճիշտ կլինի, որ վճարի գործատուն, այլ ոչ թե պահվի աշխատողի աշխատավարձից։