Եկամտային հարկի հաշվարկ

Սոֆա.

Բարև Ձեզ: Մի հարց. 2021թ. վարձավճարը 150 000դ., 2021թ. եկամտայինի հաշվարկում հունվար, փետրվար, մարտ ցույց եմ տվել, իսկ մնացած 9 ամիսները մոռացել եմ: Հիմա ես կարո՞ղ եմ այդ ամիսների գումարները 2022թ. եկամտայինում 150 000 գումարեմ ներառեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներից խուսափելու համար: Նշեմ, որ վարձ. պայմանագիրը նոտարով հաստատված է և ֆիզ. անձից է վարձակալած: Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ 9 ամիսները որ մոռացել եք, հետ գնացեք ու ճշտված հաշվարկներ ներկայացնելով ուղղումները տվեք, իսկ դրանց վճարումներն էլ հո չեք մոռացել: 165 ձևն էլ արդեն մինչև 20.04.22 այդ ճիշտ տվյալներով ներկայացրեք: 2021-ի հաշվարկները 2022-ի հետ պետք չի խառնել, հանգիստ լուծվող հարցեր են:  

sofa

Շատ շնորհակալ եմ, մի հարց ևս հարցնեմ, եթե 2021թ 1 կամ 2 ամիսները ճշգրտեմ 9*150000 այդ գումարը ներառե՞մ։

Ալլա

Եկամտային հարկի հաշվարկի մեջ վարձավճարները ներառում եք, եթե կատարել եք վճարումները։ Եթե վճարումները կատարել եք նայեք որ ամիսներին եք կատարել , բայց չեք ներկայացրել հաշվարկով , տվեք ուղղումներ, հաշվի առեք , որ ուղղումների արդյունքում կունենաք վճարվելիք եկամտային հարկ և տույժեր դրանց գծով, իսկ եթե չեք վճարել, ապա ցույց կտաք այն ժամանակ, երբ այն կվճարեք։