Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Հաշվետվությունների կայքում վերականգնել գաղտնաբառը կատարեք։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ստացված շնորհակալություն իսկ ես կարող եմ հայտ ներկայացնել գործունեության փոփոխության, ԱՁ բացել են հագուստի վաճառքում իսկ հիմա աշխատելու ենք ջրերի և հյութերի մանրամեծածախով, կասեք՝ որ հաշվետվություններ տեղեկացնեմ որ աշխատելու են շրջհարկով։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Գործունեության փոփոխության հայտ ներկայացնելու կարիք չկա, շրջհարկի հաշվետվության տակի տողում կգրեք այն գործունեության կոդը որը իրականացնելու եք, շրջհարկի հաշվով 207-ից հետո շրջհարկի հայտարարությունը ներկայացրեք, ՀԴՄ-ն չմոռանաք գրանցել։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն Տիգրան, արձագանքելու համար Ա/Ձ ընդհանրապես գործունեություն չի ձեռնարկել բացել էին զուտ վարկ վերցնելու համար, իսկ հիմա ցանկանում ենք ԱՁ ով աշխատել օգոստոսի 1-ից ինձ հարկավոր է ներկայացնեմ շրջհարկի հայտ բայց 131 արդեն րի գործում կասեք որ հաշվով ուղղարկեմ հայտը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն իսկ սա տվել եք 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Դա հասկացա, բայց Ա/Ձ 2014-ից բացված է և գործունեություն չի իրականացրել, բայց նաև դադարեցում ընդհանրապես չի տվել:
Մի հարց էլ. եթե Ա/Ձ 2015թ փոտրվարին ներկայացրել է հարկային, որ աշխատելու է շրջհարկով, իսկ հիմա համակարգը ինձ ասում է, որ աշխատում է ԱԱՀ-ով, դա ո՞նց։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Քանի որ մինչև փետրվարի 20-ը շրջհարկի հայտարարություն չեք ներկայացրել, իսկ ժամանակավոր դադարի հայտարարություն չեք տվել դրա համար այս տարի չեք կարող անցնել,եթե ժամանակավոր դադարի հայտարարությունը տված լինեիք հիմա կկարողանաիք անցնել շրջհարկի, բայց ոչինչ եթե մտադիր եք աշխատել, ապա աշխատեք ԱԱՀ-ով, հետո մյուս տարի կանցնեք շրջհարկի։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե ՀԴՄ արդեն գրավել ենք շրջհարկով, դա խնդի՞ր է։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Դիմեք ձեր ՀԴՄ սպասարկողին։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հասկանալի է ԱԱՀ ի դեպքում ամեն ամիս պիտի հաշվետվություն փակեմ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Այո, ԱԱՀ հաշվետվությունը ամսական է։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Օգտվեք հաշվապահի ծառայություններից։

Անի
Անի
4 տարի առաջ

Հարգելի հաշվապահներ հիմա 01.08.2022-ից սկսում ենք աշխատանքը ես ԱԱՀ-ով Ա/Ձ դադարեցման մեջ չի եղել, բայց նաև չի էլ գործել:Հարցս հետևյալն է հիմա ես ինչ որ դիմում պիտր տամ որ աշխատելու եմ, թե կարամ հենց 01.08.2022-ից ՀԴՄ բացեմ աշխատեմ, և մի հարց էլ Ա/Ձ գործունեության հասցեն գրանցված է մի հասցեում, իսկ ՀԴՄ այլ, դա ինչ որ խնդիր կառաչացնի: