28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ։ Անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար՝
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը։
Իսկ աշխատած օրերի համար՝ աշխատավարձը բաժանում եք այդ ամսվա աշխատանքային օրերի և բազմապատկում աշխատած օրերով։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Մնացած բոլոր հաշվարկները կատարվում է ըստ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի։

Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Հիմք եք ընդունում նրա աշխատանքային պայմանագրով սահմանված գումարը և հաշվարկում սահմանված կարգով, չմոռանաք ներառել նաև հիվանդության առաջին օրը:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:Մնացածը արդեն հնգօրյակ/վեցօրյակից ելնելով օրական միջինը հաշվում եք և բազմապատկում թերթիկի օրերի հաշվարկով: