24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

այո ֆիզ. անձը կարող զբաղվել երեխաներին լեզուների դասավանդմամբ։ հաշվետվություններ ներկայացնելու պահանջ չկա, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:

Արփինե
Արփինե
2 տարի առաջ

Պեկ-ում կարող է հաշվառվել, որպես ֆիզ անձ։ Կրկնուսույցների կարող են այս կերպ աշխատել։
Միայն տալիս եք տարին մեկ անգամ հայտարարություն։ ՀԴՄ կարիք չկա։