Կուտակված շահույթի բաշխում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

300 000 դրամը գերազանցելու հետ կապված խախտում կհամարվի 2022թ հուլիսի 1-ից։

Nerses

Այո, մինչև հուլիսի 1-ը կարող եք։

Hayk

Այսինքն՝ եթե մինչև 2022թ. հուլիսի 1-ը վճարեմ 2021թ. համար հաշվարկված շահաբաժինը, որը գերազանցում է 300 000 դրամը, խախտում չի լինի չէ՞։

Tigran

Ոչ, չի լինի։

Hayk

Շնորհակալություն։

Վարդուհի

Բարև ձեզ, իսկ եթե 2018 թվականիվ շահաբաժին չի վճարվել, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել։

Գայանե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հոդված 4.Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում: