Հանրային սննդի ծախսերի նվազեցումներ

Տիգրան․

Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի կազմակերպությունը այս տարի գերազանցել է 115 մլն շեմը և ներկայացրել է “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ” ձևը, կարո՞ղ է շարունակել նվազեցնել հանրային սննդի հետ կապված 3% ծախսերը, թե՞ ոչ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Բարև Ձեզ, քանի որ ներկայացրել եք հայտարարությունը, ապա մինչև տարվա ավարտ համարվում եք շրջ. հարկ վճարող և ոչ մի սահմանափակում չկա, որ այս դեպքում չկարողանաք նվազեցնեք։

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարի

Կներեք, իսկ 258 հոդվածի 4 կետը ” 4. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ տողերով սահմանված համապատասխան դրույքաչափերով” դա չի՞ նշանակում, որ չենք կարող նվազեցնել և պետք է միայն 6 կամ 20 % հաշվարկենք։

Tigran
Tigran
1 տարի առաջ

կարող էq շարունակել նվազեցնել հանրային սննդի հետ կապված 3% ծախսերը, քանի որ հասցրել եք ներկայացնել այդ հայտարարությունը

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք, իսկ 258 հոդվածի 4 կետը ” 4. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ տողերով սահմանված համապատասխան դրույքաչափերով” դա չի՞ նշանակում, որ չենք կարող նվազեցնել և պետք է միայն 6 կամ 20 % հաշվարկենք։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

չէ, կարող էք նվազեցնել,

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

շնորհակալություն