Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Հանրային սնունդը չի կարող լինել միկրո։ Եթե բացի հանրային սննդից այլ գործունեությամբ եք զբաղվում և ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 115 մլն, ապա ընդհանուր գործելու եք շրջհարկի դաշտում, բայց իրականացնելու եք առանձնացված հաշվառում, քամի որ տարբեր հարկման տոկոսներ են գործում։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հանրային սնունդը միկրոյով գործել չի կարող: Եթե իրականացնում է նաև այլ գործունեություն, այդ դեպքում հանրային սնունդը 6% է, իսկ մյուս գործունեությունը ըստ շրջհարկի մյուս գործունեությունների դրույքաչափին համապատասխան:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, իսկ Իջևան քաղաքում կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Ես գիտեմ՝ ռեստորանների գործունեություն Իջևան քաղաքում աշխատում է միկրոյով արդեն 2 տարի։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Դիանա

Այո, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները կարող են գործել միկրոյի համակարգում, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Սակայն 24 մլն-ը անցնելուց հետո պետք է գործեն շրջհարկի համակարգում:

Արթուր
Արթուր
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Դիանա։

ՀՕ Հոդված 267 5-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել Երևան քաղաքի ներսում հանրային սննդի գործունեությամբ զբաղվողները, հետևաբար Երևան քաղաքից դուրս՝ կարող են համարվել միկրոձեռնարկատիրություն։

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Շնորհակալ եմ։

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Դիանա,
եթե հանրային սննդի գործունեությունը իրականացվում է Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս միանշանակ կարող է միկրոյի համակարգում աշխատել եթե իհարկե 24 միլիոնի շեմը չի գերազանցել նախորդ տարիներին, կամ չի գերազանցում տվյալ հաշվետու տարում: