Հարկեր արձակուրդային գումարից

Մելինե․

Բարև ձեզ։ Արձակուրդայինի գումարից հարկեր և դրոշմանիշ պահվու՞մ է, և եթե գնացել է մարտի 14-ից ապրիլի 8-ը, դա ցույց է տրվում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Արձակուրդային գումարը ևս համարվում է ԱՎՈՒՄ և նույնպես հարկվում է հաշվեգրման մեթոդով, այսինքն՝ մարտ ամսվա մասը հարկվում է մարտք ամսվա մեջ, ապրիլի մասը՝ ապրիլի մեջ, բայց արձակուրդայինի հաշվարկը կատարվում է և վճարվում է արձակուրդ գնալուց երեք օր առաջ։

Tigran

Այո, արձակուրդայինի գումարից եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային պահվում է, և դա պետք է ցույց է տալ մարտ ամսվա հաշվետվությունում:

Էմիլի

Միայն կարծեմ նպաստից պահումներ չի արվում, աշխատավարձի և հավասար վճարումներից պահումներ արվում են, և այո, քանի որ սկիզբը եղել և վարձատրվել է մարտ ամսին, ապա պետք է մարտ ամսվա հաշվետվության մեջ ուղղարկեք։

Մարիաննա

Յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնող մասը ներկայացվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկում։ Արձակուրդային վճարից նույնպես պահվում են հարկերն ու պարտադիր վճարը, պարզապես դրոշմանիշային վճարը պահվում է այդ ամսին աշխատողի համար հաշվարկված բոլոր վճարների հանրագումարից՝ ըստ սանդղակի։

Աննա

Ամբողջական և ճիշտ
պատասխան։