Հիմնադիրները գումար են ծախսել

Արմեն․

Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Լուսինե
Լուսինե
3 տարի առաջ

Ձևակերպեք տրված փոխառություն, մյուս տարի, երբ հայտնի լինի 2022-ի շահույթը տրված փոխառությունը կհաշվանցեք շահաբաժնի հետ:

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Գումարը ձևակերպեք որպես փոխառություն (կազմակերպությունը փոխառություն է տվել հիմնադիրին / ներին), հաջորդ տարի գումարի վերադարձ կձևակերպեք, շահաբաժին կհայտարարեք, կձևակերպեք որպես շահաբաժնի վճարում։

Շահաբաժին ստանալու համար առաջանում է 5 % եկամտային հարկ։

Karine։
Karine։
3 տարի առաջ

Կաևող եք ձևակերպել որպես հիմնադիրներին տրված փոխառություն հետագայում կհաշվանցեք։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Այդպես չեն աշխատում, եթե էլի են սեփականը անձնականի հետ խառնելու, ուրեմն մտածեք մինչև երբ այդպես։

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իհարկե, կարելի է նույնիսկ չաշխատել իրենց հետ։

Աննա
Աննա
3 տարի առաջ

Շնորհակալ եմ շատ բոլորից