ՀԿ գործունեության վերաբերյալ

Սոնա․

Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ.
1. անդամավճարների համար կարո՞ղ է կիրառվել ՀԴՄ։
1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում լրացուցիչ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ։
3. Շահութահարկի հաշվարկ ներկայացնու՞մ է, եթե հարկման օբյեկտ և բազա չունի։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

1. Այո, եթե կանխիկով են վճարում։ 2. Այո, առաջանում է։ 3 Այո, անպայման։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ ձեռնարկատիրական գործունեության մասով լրացուցիչ ի՞նչ հաշետվություններ պետք է ներկայացվեն։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

ԱԱՀ-ի, եկամտայինի, մնացածը արդեն գործունեությունից կախված։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Խնդրեմ՝ հոդված կնշե՞ք։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հոդված 59.1
2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը։

Հարցը այստեղից է առաջացել. եթե չի գերազանցել շեմը` չի համարվում ԱԱՀ վճարող, սրանից հետևում է, որ հաշվարկ ներկայացնելու կարիք էլ չկա՞։
Ուսումանիրել եմ հարցերը ներկայացնելուց առաջ, պարզապես այլ կարծիքներ եմ ուզում դիտարկել։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

Հա, բայց ձեռնարկատիրական գործունեության մասով առանձնացված հաշվառում պետք է վարել: Ընդհանրապես ՀԿ-ները շահութահարկի դաշտում են:

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ, հաշվառման մասը ՀԿ-ների մասին օրենքում հստակ է, շահութահակն է մի քիչ տարակուսանքի մեջ գցում։ Կրկին շնորհակալ եմ քննարկման համար։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

Եթե շեմը գերազանցեք՝ ԱԱՀ հաշվարկ և շահութահարկի հաշվարկ։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Խնդրեմ՝ հոդված կնշե՞ք։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

ԱԱՀ-ի մասով տեսակեսը հաստատող համապատասխան հոդվածները կան, բայց շահութահարկի վերաբերյալ հոդվածները այլ ձևով են գրված, շահութահարկ վճարողների մեջ բացառություններ կան նշված, որոնց մեջ ոչ առևտրային կազմակերպությունները նշված չեն։։ Միգուցե հենց կազմաիրավական ձևն է հուշում, որ շահութահարկի հաշվարկի կարիք չկա, եթե շահույթ հետապնդող գործունեություն էլ չկա։ Բայց հոդված եմ ուզում գտնել կարծիքը հաստատելու համար։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

Հոդված 103.Շահութահարկ վճարողները  
1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝
1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
ա. անհատ ձեռնարկատերերը,
բ. նոտարները.
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի).
4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունըի դեմս պետական մարմինների.
2) Հայաստանի Հանրապետության համայնքները
ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:

Բացառությունների մեջ չկա նշված։

Սոնա
Սոնա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ես էլ եմ դա ասում, ստացվում է փաստորեն, որ ամեն դեպքում հաշվարկի ներկայացման ձևական պահանջ կա։

Լիլիթ
Լիլիթ
3 տարի առաջ
Ի պատասխան  Սոնա

Հկների դեպքում երբ ձեռնարկատիրական գերծունեությունով էլ է զբաղվում,ապա եկամուտը հանած ծախսերը ստացվում է հարկվող շահույթը,հաստատ հաշվետվության սկզբում սա է արվում