Ընկերությունը չի վճարվել շահաբաժին

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Չեք կարող է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. համար: Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: 2. Այո, շահաբաժինների վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը: 3. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է` ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը. բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում. գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում: Հաշվի առեք այս պայմանները: 4. 2020թ. Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով: