Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել, եթե աշխատակիցը հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո խնդրում է գնալ իր չօգտագործած արձակուրդը, ապա հաշվարկվում է ժամանակահատված մինչև հիվանդության թերթիկ ներկայացնելու օրը, թե՞ դա էլ է հաշվվում։ Այսինքն՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվու՞մ արձակուրդային ժամանակահատվածի մեջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Միջինը պետք է հաշվարկվեք հիվանդության թերթիկ ներկայացնելու նախորդ ամսվանից հաշված 12 ամսվա հաշվով, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվում արձակուրդայինի միջինի հաշվարկին, սակայն դա ստաժ է։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանի համար, սակայն ինձ հետաքրքիր է ոչ թէ փոխանցվելիք գումարի հաշվարկը, այլ կադրային՝ ձևակերպման ժամանակահատվածը։ Կանխավ շնորհակալ եմ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Գրանցման հայտում լրացում կանեք խնամքի արձակուրդ գնալու ժամանակ, հիմա դեռ թողնում եք ոնց կա, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվում արձակուրդային ժամանակահատվածի մեջ,դրանք տարբեր արձակուրդային ժամանակահատվածներ են։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն

Nerses
Nerses
3 տարի առաջ

հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվում արձակուրդային ժամանակահատվածի մեջ։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Շնորհակալություն