Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, հղիության, սովորական բյուլետենով կամ չվճարվող արձակուրդի ամիսները 0, գնացեք ավելի հետին ամիսներ, եթե կան որ 12 ամիսները ունենաք։

Ալլա

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Լամարա

Այսինքն՝ հունվարին ստացել է 30000պարգևատրում 30000/12-ի ու արձակուրդայինի մեջ գումարեմ 2 500, ոչ թե՞ 30 000։

Last edited 1 տարի առաջ by Լամարա
Լամարա

Հա մի բան էլ թե փաստաթղթերում ձևակերպված է ոչ թե պարգևատրում այլ 13-րդ աշխատավարձ։