Միջին օրական աշխատավարձ

Ռազ․

Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մեկ ամիս էլ չի աշխատել, հաշվարկելու ոչ մի գումար պետք չի հաշվել:

Ռազմիկ

Աշխատանքային օրենսգիրք Հոդված 195 կետ 4, իսկ ո՞ր դեպքի համար է վերաբերվում այս կետը:

Tigran

Աշխատանքային օրենսգիրք Հոդված 195 մաս 4-ը ժամային վարձատրվողներին է վերաբերում, ,իսկ 195 մաս 3-ում գրված է՝ Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում էաշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:Հաշվեք տեսեք կա թեկուզ մեկ օրվա վճարման ենթակա գումար:

Lilit

Կարծում եմ վերջնահաշվարկին է վերաբերում հարցը, միջին օրականի համար հաշվարկված աշխատավարձը բաժանում եք աշխատած օրերի թվին:

Մարիաննա

Վերցրեք պայմանագրային աշխատավարձը՝ 150000/25*1=6000 դրամ (հարկերը ներառյալ)։

Ալլա

ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը
Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

Ռազմիկ

Աշխատանքային օրենսգիրք Հոդված 195 կետ 4, իսկ ո՞ր դեպքի համար է վերաբերվում այս կետը: