Նպաստի ստացում դադարեցման դեպքում

Վարդուհի․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ ԱՁ-ն եթե անորոշ ժամկետով կասեցնում կամ լուծարվում է, և այդ ընթացքում 3 տ երեխայի խնամքի արձակուրդում աշխատակից է ունենում, ի՞նչ պետք է անի, ծանուցի աշխատակցին դադարի մասին, եթե վերականգնի գործունեությունը, կարո՞ղ է աշխատակիցը նորից ստանալ խնամքի գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իրավիճակները տարբեր են, ԱՁ-ն եթե անորոշ ժամկետով կասեցնում
է և այդ ընթացքում 3 տ երեխայի խնամքի արձակուրդում աշխատակից է ունենում, ապա ձևակերպվում է այն ու մինչև 2 տարեկանը լրանալը գործատուի հաշվին 3000 սոցվճար է վճարվում: Իսկ լուծարման դեպքում այո պետք է ծանուցի աշխատակցին դրա մասին, վերջնահաշվարկ կատարի ու ազատի։

Վարդուհի

Շնորհակալ եմ պատասխանի համար: Խնդրում եմ կասեք` ինչպե?ս ձևակերպվի անորոշ ժամկետով դաթարի դեպքում, այսինքն` ամեն ամիս այդ աշխատակցի համար եկամտային հաշվետվությունը պե՞տք է ուղարկվի,
իսկ եթե չի արվել այդպես, հիմա ԱՁ-ն վերականգնել են, հնարավո՞ր է հիմա վերականգնել աշխատակցի խնամքի արձակուրդի ստացումը։

Last edited 1 տարի առաջ by Վարդուհի
Tigran

Այո ամեն ամիս այդ աշխատակցի համար եկամտային հաշվետվությունը պետք է ուղարկվի,աշխատավարձը նշում եք 0,սակայն գրանցման հայտով էլ պետք է ամրագրվի թե երբվանից է խնամքի արձակուրդը սկսվել: ԱՁ գործնեության վերսկսումը չի խանգարում որ ձևակերպվի խնամքի նպաստի ձևակերպումը,ձեր գրածից պարզ չի երբվանից պետք է գնար ու գրանցման հայտում ամրագրում կա:

Վարդուհի

Ամրագրում եղել է, մի քանի ամիս ստացել է 3տ երեխայի արձակուրդի գումարը, դրանից հետո, կասեցվել է, ու չի ստացել, իրեն ազատել են, հիմա ուզում եմ հասկանալ կարող եմ շտկել դա, թե ոչ։

Tigran

Զանգեք սոցապ՝ 114, տեսեք ինչ կասեն։

Վարդուհի

Զանգել եմ, իրենք ասում են դա հարկային հարց է, հարկայինն էլ հակառակը: Ես ինչ գործ որ ունենում եմ, բոլորի սկիզբը ահավոր խառնաշփոթ է լինում, շնորհակալ եմ պատասխանների համար:

Մարիաննա

Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Գրանցման հայտում կատարեք փոփոխություն՝ նշելով, որ չվճարվող արձակուրդը հանձնվել է սխալմամբ, և փոխեք արձակուրդի ժամկետը։ Աշխատակիցը անհրաժեշտ փաստաթղթերով թող ներկայանա տարածքային սոցապ բաժին, բայց հայտը ներկայացնելուց հետո, որպեսզի այնտեղ տեսնեն, որ աշխատակիցը գտնվում է խնամքի արձակուրդում։
Սա այն դեպքում, եթե նպաստ ստացողը դեռ ԱՁ-ի աշխատող է համարվում։

Ալլա

Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը 1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի։