Շահաբաժին վճարելը պարտադի՞ր է

Նունե․

ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ-ն տարիներ շարունակ աշխատել է շահույթով և չի վճարել շահաբաժին։ Պարտադի՞ր է արդյոք վճարել շահաբաժին, և օրենքի ո՞ր հոդվածն է պարտադրում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
1 ամիս առաջ

Օրենքով պարտադիր չէ, բայց պետք է ինչ-որ կերպ հիմնավորեք, և կարող եք ամեն տարի մասնակիցների ժողովի արձանագրություն կազմել՝ նշելով, որ որոշվել է չբաշխել այս տարի չբաշխված շահույթը։

Tigran
Tigran
1 ամիս առաջ

պարտադիր չի, բայց կարող է որոշում կայացվել թե տվյալ տարվա շահույթը ինչ եք անելու,

Արմեն
Արմեն
1 ամիս առաջ

Հոդված 24.Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև 
1. Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
3. Բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հոդված 37.Հերթական ընդհանուր ժողովը 
Հերթական ընդհանուր ժողովն անցկացվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել հերթական ընդհանուր ժողովի անցկացման այլ պարբերականություն: Հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է գործադիր մարմինը:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց

Ինչպես տեսնում ենք օրենքը չի պարտադրում շահաբաժին տալ, բայց տարին մեկ անգամ ժողով անելը կարծես թե պարտադիր է: Դե այդ ժողովի ժամանակ բնականաբար քննարկվող հիմնական հարցը ավարտված տարվա ցուցանիշներն են, նույն թվում ինչպես վարվել շահույթի հետ: