Շահութահարկի կանխավճարներ չեն կատարվել

Մարիա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն 2021թ-ին աշխատել է ընդհանուր հարկման դաշտում (շահութահարկ և ԱԱՀ)։ Համաձայն ՀՕ հոդված 135՝ պետք է կատարեր շահութահարկի կանխավճարներ, սակայն չի կատարել։ Հիմա, երբ արդեն պարզ է շահութահարկի գումարը, ստացվել է այնպես, որ կանխավճարների գումարը ավելի մեծ է, քան փաստացի շահութահարկի գումարը։ Հարցը հետևյալն է՝ ԱՁ-ն պետք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե 2020-ին՝ նախորդ հարկային տարվա ընթացքում, ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:Այսինքն պետք է վճարում կատարեք փաստացի շահութահարկի չափով, Հ.135 մաս 5:

Մարիա

Հարգելի Տիգրան, շնորհակալություն արձագանքի համար։ ԱՁ-ն օրենքով սահմանված կարգով պետք է կատարեր շահութահարկի կանխավճար, քանի որ, այո, 2020թ-ին համարվել է ԱԱՀ վճարող։ Այս դեպքում ԱՁ-ն պե՞տք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։

Tigran

Չէիք գրել թե 2020-ին որ համակարգով եք գործել, շատ լավ: Եթե ձեր կողմից վճարած 4 եռամսյակների կանխավճարները ավել են հաշվարկային շահութահարկի թվից, ուրեմն հաշվարկը հիմա որ ներկայացնեք արդեն համակարգում կամրագրվի որ ունեք գերավճար ու դա կարող եք օգտագործել մինչև մարտի 20-ը վճարելիք կանխավճարի գումարի հաշվով:

Ալլա

Դուք կանխավճար չպետք է անեիք, շահութահարկի հաշվարկով կվճարեք փաստացի շահութահարկի գումարը մինչև 2022թ ապրիլի 20-ը։

Մարիա

Հարգելի Ալլա, շնորհակալություն արձագանքի համար։ ԱՁ-ն օրենքով սահմանված կարգով պետք է կատարեր շահութահարկի կանխավճար, քանի որ, այո, 2020թ-ին համարվել է ԱԱՀ վճարող։ Այս դեպքում ԱՁ-ն պե՞տք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։

Ալլա

Բայց եթե չեք կատարել կանխավճարներ, կհաշվարկվի տույժեր, եթե 2020թ իհարկե ունեցել եք շահույթ, իսկ եթե վնասով եք փակել 2020թ , ապա կանխավճարներ չպետք է վճարեիք։

Ներսես

Եթե չեք կատարել, սակայն հիմա երևում է որքան է պարտավորությունը, ապա որքան առաջացել է այդքան վճարեք:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Karine

Վճարեք փաստացի շահութահարկի հաշվարկով։

Մարիա

Հարգելիներս, ես ստացա իմ հարցի պատասխանը։ Փաստորեն, հանձնելով 2021թ-ի շահութահարկի հաշվարկը, շահութահարկի մասով իմ պարտավորությունը նվազեց, և այժմ համակարգը ցույց է տալիս փաստացի հաշվարկված շահութահարկը։

Իհարկե, չկատարված կանխավճարների մասով հաշվարկվել են տույժեր։

Ամեն դեպքում, շնորհակալություն բոլորին։