Շրջհարկի հաշվետվություն

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Վարձավճարը կարող եք , եթե ունեք պայմանագիր։
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Ֆիզ. անձից վարձակալությունը ներառել կարելի է. եթե փաստաթղթերով հիմնավորված է։

Karine։
Karine։
4 տարի առաջ

Պայմաբագրով ֆիզ.անձից վարձակալած տարածքի գումարը կարող եք ցույց տալ հաշվետվության մեջ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, կարող եք ցույց տալ։

Տիգրան
Տիգրան
4 տարի առաջ

Իսկ կարո՞ղ եք ասել, հանրային սննդի կազմակերպությունը շրջ հարկի հաշվետվության մեջ հարկային հաշիվներով կամ հաշիվ վավերագրերով ստացված նյութերը պետք է ցույց տա այն ժամանակաշրջանում, երբ ստացել է հաշիվը, թե՞ երբ այդ նյութերը ծախս է ճանաճել (դուրս գրել), քանի որ օրենսգրքի մեջ նված է “տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ծախսերի հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով”։