Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Անուշ․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե աշխատողներ կան, ում արձակուրդները 2016-2017թթ չեն օգտագործել (այն ժամանակ չեն տվել, ոչ աշխատողի մեղավորությումբ), եթե հիմա ցանկանում ենք տալ այդ արձակուրդները, կասե՞ք՝ ինչպե՞ս են հաշվում, ա՞յդ տարվա աշխատավարձով, թե՞ ներկա, օրենքի հղում եթե կա, խնդրում եմ նշել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
1 տարի առաջ

Արձակուրդայինը հաշվարկվում է միջին աշխատավարձից, որը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով ՝ ԱՕ հոդված 195

Tigran
Tigran
1 տարի առաջ

կապ չունի որ տարվա համար է արձակուրդային հաշվարկվում, ըստ ԱՕ 195 հոդվածի պետք է միջինը հաշվեք

Մուշեղ Ն.
Մուշեղ Ն.
1 տարի առաջ

Եթե աշխատողը չի օգտագործել իր արձակուրդը նախորդ տարիներին, ապա չօգտագործված արձակուրդի օրերը պետք է վճարվեն ներկայիս աշխատավարձով: Այսինքն՝ արձակուրդը պետք է հաշվարկվի աշխատողի ներկայիս միջին ամսական աշխատավարձի հիման վրա, ոչ թե այն ժամանակվա աշխատավարձով:

Gayane
Gayane
1 տարի առաջ

Պետք է հաշվեք ներկայիս աշխատավարձի չափով ,միջին։

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ, Անուշ: Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Կա միջին աշխատավարձը հաշվարկելու ընդհանուր կարգ: Առաջնորդվեք աշխատանքային օրենսգքրի 195-րդ հոդվածով: Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով…