Ստացված հարկային հաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

այո, համ .հ.40-ի

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Նշված հարկային հաշվի գումարը անհրաժեշտ է ներառել հունվար ամսվա հաշվետվության մեջ ։

Knarik
Knarik
2 տարի առաջ

Նայում եք մատակարարման ամսաթիվը, եթե դեկտեմբերի մատակարարում է դեկտեմբերի մեջ եք ներառում, եթե հունվարի համար է մատակարարված՝ ներառում եք հունվարի մեջ:

Գայանե
Գայանե
2 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Բայց եթե հարկային հաշիվը գրել է հունվարի 26-ին, այսինքն դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը ճշտում տա՞մ:

Եվա
Եվա
2 տարի առաջ

Դեկտեմբեր ամսվա մեջ եք ներառում, եթե մատակարարման ամսաթիվը դեկտեմբեր ամսվա մեջ ա, բայց ԱԱՀ գումարը պակասեցում եք տալիս, իսկ հունվար ամսվա մեջ (երբ որ հաստատում եք հաշիվը) ԱԱՀ գումարը ավելացում եք տալիս: