Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ

Անպայման, անգամ եթե 1 օր է աշխատել:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Անուշ։ Այո, տրվում է։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողը 1 ամսում կուտակում է 1.67 օր, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ։

Էլինա
Էլինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Մարիաննա ջան, իսկ ինչպե՞ս հաշվել 5 աշխատանքային (7 օրացուցային) օրվա համար քանի՞ օր է հասնում։ Շնորհակալ եմ:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Էլինա

Էլինա ջան, 5 օրվա համար հաշվարկ չենք կատարում, եթե, օրինակ, աշխատել է 2 ամիս 15 օր, կհաշվարկենք 2*1.67 (հնգօրյա) կամ 2*2 (վեցօրյա), իսկ 15 օրվա համար կտանք 1 ավել օր, համենայն դեպս կարող ենք աշխատողի օգտին այդ 1 օրը հաշվել, բայց 5 օրվա համար չի հասնում արձակուրդ։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, վերջնահաշվարկ տրվում է։

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Միայն քաղիրավական հիմունքով աշխատողներին չի տրվում վերջնահաշվարկ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Այո, տրվում է համապատասխան 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար 1,5*20/12=2.5 օրվա հաշվարկով, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա համար 1,5*24/12=3 օրվա հաշվարկով։