Համախառն եկամտից նվազեցում

Արտակ․

Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Գազի այդ կորուստները ենթակա են շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, քանի որ օրենսդրությամբ կամ Կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստներ են, ՀՕ հ.122 մաս 5: Կորուստների մասը ԱԱՀ-ի նվազեցման չեն հանգեցնում:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱԱՀ վճարողների կատարած ձեռքբերումների կորստի դեպքում այդ ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարի ավելացում կամ պակասեցում:
Գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Կարող եք ներկայացնել ճշտված 2020թ դեկտեմբերի ԱԱՀ և շահութահարկի 2020թ հաշվարկները։

Արտակ
Արտակ
4 տարի առաջ

Շնորհակալություն արձագանքների համար:
Հարգելի Տիգրան, իսկ գազի այդ կորուստները ինչպե՞ս են հիմնավորվում փաստաթղթերով, դուք ունե՞ք նպանատիպ օրինակ կամ գործունեություն:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Արտակ

Գրել եմ, հիմնավորումը օրենսգրքի հոդվածն է ու այդ համատեղ հրամանով հաստատված կարգը: Դրանք ոչ թե բնական, այլ տեխնոլոգիական կորուստներ են: