Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Անի։ Նման ժամկետ չկա, պարզապես քիչ աշխատելու և քիչ վարձատրվելու դեպքում Ձեր մայրության նպաստը մինիմալ կլինի։ Եթե մինչև այդ աշխատել եք այլ գործատուի մոտ, ապա հաշվարկին կմասնակցեն նաև այնտեղ աշխատած ամիսները։ Վճարում է գործատուն, և պետությունը հետո փոխհատուցում է գործատուին։ Իսկ երեխայի խնամքի նպաստ կստանաք, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո գնաք երեխայի խնամքի արձակուրդ, այդ նպաստն էլ կստանաք մինչև երեխայի 2 տարին լրանալը։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Միայն ավելացնեմ, որ այլ գործատուի մոտ աշխատելը պետք է լինի մինչև դեկրետ գնալը տասներկու ամսվա ընթացքում, որպեսզի մասնակցի հաշվարկին։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Երեխայի նպաստ ստանալու համար էական չէ թե քանի ամսվա աշխատող եք, մինչև 2տ. երեխայի խնամքի նպաստ վճարվում է եթե ֆիզ-ից հետո ձևակերպել եք մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ: Այդ նպաստն վճարում է պետությունը, այստեղ էական է թե ձեր գրանցումը գյուղական է, թե քաղաքային բնակավայրի, չափերը տարբեր են:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Մայրության նպաստ ստանալու համար պետք չէ հստակ ժամանակ, երբ դուք աշխատած լինեք: Նպաստի գումարը կախված է լինելու ձեր աշխատած ժամանակից, որքան շատ այդքան բարձր կլինի գումարը, գումարը վճարում է գործատուն հիմնարկի բյուջեից: Կարող եք ուսումասիրել ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը: