Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

  1. Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:

    0
  2. Պետք է մարումները արտացոլեք տոկոսային արտահայտությամբ (յուրաքանչյուր մարման համար ստանաք, թե ընդհանուր գումարի քանի տոկոսն եք մարում), հետո այդքան տոկոսով էլ հաշվանցեք հաշվում առանձնացված ԱԱՀ-ն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *