«

»

Мар 06 2015

Կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ

Ռուզան.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մեր կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ: Նոր որոշման շրջանակներում ցանկանում ենք ազատել բոլոր վարորդներին և դառնալ միայն դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ վարորդները հանդես գան որպես անհատ տաքսու վարորդներ:

Արդյո՞ք ՍՊԸ-ն հարկվելու է միայն շրջանառության 5% հարկով (ԱԱՀ-ի շեմը չենք գերազանցում ), այլ հարկ չենք վճարելու, չէ՞:

Վարորդների հետ կնքելու ենք քաղաքացիաիրավական իրավական պայմանագիր (կամ այլ տեսակի պայմանագիր): Այդ վարորդներից եկամտային հարկ չե՞նք պահելու որպես հարկային գործակալ: Նրանցից ստացված եկամուտը ի՞նչ փաստաթղթով հիմնավորեմ (ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր), թե՞ ծառայությունների հանձնման-ընդունման ակտ կազմեմ` ո՞րն է ճիշտ (ըստ եկամտային հարկի մասին օրենքի քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում հարկ պահվու՞մ է, չէ՞): Շատ եմ խնդրում հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Аватар
    Լևոն

    Եթե քաղաքացիաիրավական պայմանագիր ենք կնքելու, ապա դա նշանակում է, որ այդ ընթացքում նրանց համար ուղարկելու եք գրանցման հայտ` նշելով պայմանագրի տեսակը: Հետևաբար վճարելու եք եկամտային հարկ, նաև 5% շրջանառության հարկ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160