«

»

Apr 08 2015

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Արման

    Հարգելի Հրայր, չվճարված գումարի նկատմամբ կկիրառվի տույժ օրեկան 0,15 %: Իսկ վարձակալության ժամանակ ԱՁ պետք է ֆիզ. անձից 2 000 դրամ եկամտային հարկ պահի և փոխանցի պետ. բյուջե` ֆիզ. անձին վճարելով 18 000 դրամ:

    1. Avatar
      Ann

      Իսկ եկամտային հարկի մասին հաշվետվություն չի՞ ներկայացնում վարձակալության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...