«

»

Jun 06 2016

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ուժի մեջ է “ԱԱՀ մասին” օրենքի այն դրույթը, որ անկախ մատակարարին վճարելու հանգամանքից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar

    Արման ջան, որքանով ես եմ տեղյակ, 2016թ. Հունվարի մեկից կարող են առանց վճարում կատարելու հաշվանցում կատարել այն կազմակերպությունները, որոնց իրացումից հասույթը նախորդ տարում չի գերազանցել 500 մլն դրամը, իսկ 2017թ-ից բոլորն էլ կարող են հաշվանցել առանց վճարելու:

  2. Avatar
    Liparit

    Այո, ուժի մեջ է` Հոդված 23
    “ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել նաև առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու`
    ա. 2015 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 միլիոն դրամը,
    բ. 2016 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը,
    գ. 2017 թվականի հունվարի 1-ից` բոլոր ԱԱՀ վճարողները:
    Մինչև սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված համապատասխան ժամկետները ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարված լինելը համարվում է բավարարված նաև այն դեպքում, երբ սույն հոդվածի համաձայն վճարումը կատարվել է այն ռեզիդենտ անձին, որին պահանջի իրավունքի զիջման (ներառյալ՝ ֆակտորինգի) պայմանագրով փոխանցվել է ապրանքներ մատակարարած կամ ծառայություններ մատուցած անձի պահանջի իրավունքը:”

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...