«

»

Mar 28 2017

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Նարինե

    Հարգելի Սամ, տվյալ դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե ումից է ստացվել ֆինանսավորումը, համաձայն Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ՊՈԱԿ-ները ազատված են շահութահարկից բյուջետային հատկացումների մասով: ԱԱՀ-ի մասով ևս պետք է ճշտել ֆինանսավորման տեսակը, եթե դա դրամաշնորհային ծրագրով է, ապա ԱԱՀ-ով ևս չի հարկվում, ամեն դեպքում գումարի տրամադրման պայմանագրից պետք է երևա, որ նշված գումարի դիմաց ըստ էության ծառայությունների մատուցում չի ենթադրվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...