Ֆիզիկական անձից գնում կատարելու դեպքում

Linamari.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ագապի
Ագապի
8 տարի առաջ

Հարկային նոր օրենսգրքով այդ գործարքը ենթակա է 20%-ով հարկման:

Lianna
Lianna
8 տարի առաջ
Ի պատասխան  Ագապի

Ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:

Արմեն
Արմեն
8 տարի առաջ

2018թ. հունվարից շահութահարկից նվազեցնելու համար հիմք են միայն հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագիրները: Նույնիսկ ՀԴՄ-ով ձեռքբերումները հիմք չեն: Հետևաբար այդ ձեռքբերումները այլևս չեք կարող նվազեցնել:

Սարգիս
Սարգիս
8 տարի առաջ

Իսկ մեկ այլ հարց վերաբերվող այս հարցին` առաջացած 20% եկամտային հարկը ներառվու՞մ է ձեռքբերման արժեքին, թե՞ որպես չփոխհատուցվող հարկ է ձևավորվում: