ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
L4

Հարգելի կոլեգաներ, ես չեմ կարծում, որ հաշիվ-ապրանքագիրն ու ՀԴՄ կտրոնը իրար խանգարում են կամ առաջացնում են կրկնակի հարկում կամ …: Այս երկու փաստաթղթերը ունեն տարբեր նշանակություն.
* Հաշիվ-ապրանքագիրը հաստատում է երկկողմանի գործարքը՝ հաստատելով դեբիտորական պարտքը, (մատակարարի մոտ) …
* ՀԴՄ կտրոնը հաստատում է արդեն կատարված գործարքից առաջացած դեբիտորական պարտքի մարումը:
Հիմնականում մանրածախ առևտրում և այն բոլոր դեպքերում, երբ չի առաջանում դեբիտորական պարտք, այսինքն՝ պարտքի առաջացումն ու մարումը համընկնում են, ՀԴՄ կտրոնը, համարվելով հաշվարկային, միակողմանի փաստաթուղթ՝ հիմք է հաշվառման իմաստով գործարքը ավարտուն համարելու համար (251/611):
Եթե հաճախորդը պահանջում է հաշիվ-ապրանքագիր (երկկողմանի փաստաթուղթ), այս դեպքում հաշիվը դիտում ենք՝ որպես ճանաչում դեբիտորական պարտքի և եկամուտի (221/611), իսկ ՀԴՄ կտրոնը՝ որպես դեբիտորական պարտքի մարում (251/221), այսինքն՝ կրկնակի հարկման մասին խոսք լինել չի կարող:

Շնորհակալություն:

Տիգրան

Հարգելի գործընկերներ,
Լիովին համաձայն եմ Լ4-ի հետ, կուզեմ հավելել, որ նպատակահարմար է ԱԱՀ հաշվետվության մեջ այն ներառել 20 % հարկվող շրջանառությունում և չներառել 16.67-ի տակ, ինչպես նաև 100 000-ից ավելի դեպքում հարկային հաշիվների մասին տեղեկություններում: ՀԴՄ-ն պետք է դիտել՝ որպես դրամի ստացումը փաստող փաստաթուղթ, ՀԴՄ-ով կարելի է նաև ստանալ կանխավճարներ:

L4

Շնորհակալություն, Տիգրան:

Տիգրան

Հարգելի Արա,
Խնդիրը ավելի լավ պատկերացնելու և ավելի ճիշտ լուծում տալու համար առաջարկում եմ որպես օրինակ վերցնել մեծ կազմակերպության օրինակ.
1. ինչպես գիտենք՝ կազմակերպությանը տրամադրվում է մեկ դրամարկղի գիրք մեկ հասցեով,
2. եթե առկա է ցուցադրություն և վաճառք, ապա ՀԴՄ մեքենա անպայման կտրամադրվի:

Օրինակ՝ ABC ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքում և մարզերում, դրամարկղի գիրքը տրամադրվել է Երևանի հասցեով, հետևաբար մարզերում այն չկա, և չեն կարող տրվել ԴՄ/ԴԵ օրդերներ: Եթե ընկերությունը ապրանք կամ ծառայություն է իրացրել մարզերից մեկում, և հաճախորդը ցանկանում է վճարել կանխիկ, ապա պետք է տրամադրվի ՀԴՄ կտրոն, ըստ դրամարկղային գործունեության մասին օրենքի՝ մարզերի վաճառողներն իրենց հերթին երեք օրվա ընթացքում հավաքագրած գումարները պարտավոր են կամ հանձնել Երևանի գանձապահին կամ մուտքագրել հաշվարկային հաշիվ:
Ինչ վերաբերում Է հարցին, թե ինչ իմաստ ունի տրամադրել ՀԴՄ կտրոն, կպատասխանեմ հարցով՝ իսկ ինչու՞ ոչ կամ արդյո՞ք դա ամենահարմար ձևը չէ, քան, օրինակ, հաճախորդին ուղարկել Երևան, որպեսզի մուտք անի դրամարկղ կամ ուղարկել բանկ, որպեսզի մուտք անի հաշվարկային հաշվին:

Վերադառնալով հարցի ակունքներին՝ կուզենայի գործընկերներիս ևս մեկ ուղղություն ցույց տալ, թե ինչպես կատարել ընտրություն 16.67, թե 20 %, խորհուրդ կտայի հասկանալ, թե գնորդը վերջնական սպառող է (16.67), թե ոչ (20 %):

Տիգրան

Մի հետադարձ հարց էլ ես կուզենայի բարձրացնել և լսել կոլեգաներիս կարծիքը. եթե հաճախորդը օգտվել է ծառայություններից կամ գնել է ապրանք, որի համար գումարը փոխանցել է հաշվարկային հաշվին, օրինակ՝ վճարել է քարտով կամ կատարել բանկային փոխանցում (առանց հաշիվ-ապրանքագրի կամ որևէ փաստաթղթի), ԱԱՀ հաշվետվության մեջ 20, թե՞ 16.67:

Արա

Իմ կարծիքով՝ 20 %: Նույն պատճառով 🙂 …

Մերի

Վճարման հանձնարարագրի մեջ պետք է նշվի՝ ինչ ծառայության համար է կատարվում վճարումը, ինչ փաստաթղթի հիման վրա, եթե հաշիվ-ապրանքագիր չի ստացվել, ուրեմն այդ դեպքում պետք է կազմվի միակողմանի հաշիվ՝ փոխանցած գումարի չափով, ու հաշվետվությունում ներկայացնել 16.67: Իմ կարծիքով՝ այդպես:

Լիլա

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել, եթե այն նշված է հարկային հաշվում կամ ՀԴՄ-ում առանձնացված: Միայն դիզելային վառելիքի դեպքում է, որ առանց առանձին տողով նշված լինելու ԱԱՀ-ն 16.67-ով կարելի է հաշվանցել:

L4

Հարգելի Մերի, եթե կատարվում է վճարում առանց հաշիվ-ապրանքագրի (տարբերություն չկա՝ կանխիկ, թե անկանխիկ), գործարքը ձևակերպվում է՝ որպես ստացված կանխավճար (252,251-523): Երբ կատարվում է գործարքը, վաճառքը, կազմվում է հաշիվ-ապրանքագիր՝ երկու օրինակից, որովհետև հաշիվ-ապրանքագիրը հաստատում է երկկողմանի գործարքը (221-611), որից հետո դեբիտորական պարտքը մարվում է ստացված կանխավճարի հաշվին (523-221):
Ձեր օրինակում խոսքը գնում է ապառիկ վաճառքի մասին, այսինքն՝ կատարվել է գործարքը, վաճառքը (221-611), և գնորդը բանկային փոխանցումով պետք է մարի պարտքը (համաձա՞յն եք) (252-221), իսկ ո՞ր փաստաթուղթն է այս դեպքում հաստատում դեբիտորական պարտքը: Հաշիվ-ապրանքագիրը հիմնավորում է ոչ թե վճարումը, այլ դեբիտորական պարտքը: Դեբիտորական պարտքի մարումը հաստատում են վճարման հանձնարարականը, դր. մուտքի օրդերը, ՀԴՄ կտրոնը:
Հաշվարկային փաստաթուղթը ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման… գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ է, որը սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործարքների լրիվ արժեքով՝ հատուցման գումարի 20 % չափով («Հարկերի մասին» օրենքի 28.4), ընդ որում՝ տուգանքը գանձվում է և՛ մատակարարից, և՛ գնորդից: Եթե մատակարարը սահմանված կարգով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ, իսկ գնորդը հրաժարվել է ստանալ այն, և որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, ապա տուգանքը չի կիրառվում («Հարկերի մասին» օրենքի 28.4 դ կետ): Այսինքն՝ փոխանցած գումարի չափով միակողմանի հաշիվ կազմելու մասին խոսք լինել չի կարող:

Մերի

Հարգելի L4, Տիգրանի գրած հարցում խոսքը գնում է նրա մասին, որ հաճախորդին մատուցվել է ծառայություն, սակայն այդ պահին ինչ-ինչ պատճառով չի տրամադրվել հաշիվ-ապրանքագիր, իսկ նա կատարել է բանկային փոխանցում և գնացել: Դուք, իհարկե, իրավացի եք, որ տվյալ գումարը պետք է գրանցվի որպես կանխավճար, սակայն հետո այդ կանխավճարը պետք է փակվի երկկողմանի հաշիվ-ապրանքագրի հիման վրա, իսկ ինչպե՞ս կազմել այդ հաշիվ-ապրանքագիրը, եթե երկրորդ կողմը ուղղակի իր վճարումը կատարել է ու գնացել, ո՞վ պետք է այդ դեպքում վավերացնի տվյալ հաշիվ-ապրանքագիրը:

L4

Հարգելի Մերի, Ձեր ասածի մեջ ինչ-որ վտանգ և հակասող բան կա…)))))) Ապրանքը վաճառել ենք, ծառայությունը մատուցել ենք և ասել գնա…, իսկ եթե գնորդը գնար ու գնար, այս դեպքում ումի՞ց պետք է պահանջեինք գումարը: Թե ով պետք է այդ դեպքում վավերացնի տվյալ հաշիվ-ապրանքագիրը, հարցը արդեն կմնա որպես երկրորդական…))))), որովհետև դեռ պետք է պարզել, թե ով է գնորդը և ինչպես գտնել նրան, որ վճարում կատարի, և այս ամբողջ գլխացավանքը մի բանի պատճառով, որ կատարվել է ապառիկ վաճառք, և սահմանված կարգով փաստաթուղթ դուրս չի գրվել:

Երկրորդ կողմը. ուղղակի իր վճարումը կատարել է ու գնացել: Եթե վճարումը կատարել է մինչև ծառայություն ստանալը, ապա դա կանխավճար է (252-523), իսկ եթե ծառայություն ստանալուց հետո՝ 252-221: Հաշվարկային փաստաթղթի վրա, հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 28.4 դ կետը, պետք է կատարվի համապատասխան նշում, որ գնորդը հրաժարվել է ստանալ այն, որպեսզի չկիրառվի օրենքի 28.4 կետով սահմանված տուգանքը, բայց հաշվարկային փաստաթուղթը պետք է կազմվի ոչ թե վճարումից հետո, այլ գործարքից, վաճառքից հետո: Իսկ մեր գործընկեր Տիգրանի հարցին կպատասխանեմ, որ այո, այն պետք է ներառվի ԱԱՀ հաշվետվության մեջ 20 %:

Շնորհակալություն:

Տիգրան

Բանկային փոխանցում ասելով՝ հասկանում ենք նաև քարտերով վճարում: Քանի՞ անգամ ենք մեր կյանքում ինչ-որ բանի համար վճարել քարտերով, վստահ եմ՝ բազմիցս: Դրա արդյունքում ու՞մ է տրամադրվել հաշիվ, քանի՞ անգամ է խանութում կամ կինոակումբում կամ այլ վայրում ծառայություն մատուցողը կամ ապրանք վաճառողը մեզանից անձնագրի կամ այլ փաստաթղթի պատճեն պահանջել: Վստահ եմ՝ երբեք: Իսկ ի՞նչ է տեղի ունենում: Մեկ երկու օր հետո գումարը նստում է մեր հաշվարկային հաշվին, և որևէ դեբիտորական պարտքի ձևավորման ու մարման մասին խոսք չկա, հասույթը պետք է ճանաչել 16.67 և անցնել առաջ:
Կցանկանայի հղում կատարել հարցի սկզբին ու ասել, որ գումարի ստացման մեթոդը կանխիկ, ՀԴՄ, քարտային հաշվից, թե բանկային փոխանցումով, պետք չէ կապել 20, թե 16.67 հետ:

Գոհար

Հարգելի կոլեգաներ, իմ կարծիքով՝ մանրամեծածախ առևտրի ցանցում ՀԴՄ կտրոնով մանրածախ իրացման ժամանակ գնորդի պահանջով գրվում է կրճատ հաշիվ-ապրանքագիր իր հերթական համարով, և առաքման գրքում չի լրացվում, ԱԱՀ-ն հաշվարկվում է 16.67 %-ով, իսկ մեծածախ իրացման դեպքում, առաքման գրքում լրացնելով համապատասխանաբար իր հերթական էջով, տողով և համարով, տրվում է հաշիվ-ապրանքագիր, ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 %-ով, իսկ գնորդը պարտքը կարող է մարել կանխիկ՝ մաս-մաս, փոխանցումով… Այդ իսկ պատճառով պետք է կանխիկի դեպքում տրամադրել միայն դր. մուտքի օրդեր, հակառակ դեպքում ՀԴՄ-ով կստացվի կրկնակի իրացում:
Խնդրում եմ պարզաբանել՝ այդպես է, թե ոչ:

Շնորհակալություն: