«

»

Jul 13 2019

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Լիլիա

    ԱԱՀ-ի հաշվարկում նշվում են միայն ԱԱՀ պարունակող հաշիվների գումարները։ Ձեր կողմից նշված բանկային և նմանատիպ ծախսերը հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկում:

     
  2. Avatar
    Սիմոն

    Իհարկե եթե մոռացել կամ չեք հիշել շրջ. հարկով աշխատելու դիմումը տալ, ապա, ուզեք թե չուզեք, պետք է աշխատեք ԱԱՀ-ով: Այս դեպքում բոլոր ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի հանրագումարը պետք է ներկայացնեք, բայց ԱԱՀ-ի 20 %-ը պետք է ցույց տաք փաստացի ստացված ապրանքների կամ ծառայությունների գումարը:

     
  3. Avatar
    Արա

    Եթե ՀԿ-ն մոռացել է շրջանառության հարկի հայտարարությունը, ապա, անկախ հաշվարկային փաստաթղթի ձևից, նա պարտավոր է շրջանառության հարկի փոխարեն վճարել ավելացված արժեքի հարկ: Օրենքը համր է և մոռացողների համար ոչ մի արտոնություն չի տալիս:

     
  4. Avatar
    Արա

    Եթե ՀԿ-ն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում, ապա կարող է գրել հարկային հաշիվ:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...