«

»

Nov 02 2019

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Ժաննա.

ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

0

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Եկեք առանձնացնենք՝
    1. ՀԿ-ի մասով պետք է վճարեք շահութահարկ, եթե լինի, քանի որ ՀԿ-ները տարեկան համապատասխան հաշվետվություն են նաև ներկայացնում: Պետք է ուսման վարձերը կանխիկ կամ անկանխիկ մուտքագրեք:
    2. Որից հետո վճարելու եք մասնագետին՝ ըստ պայմանագրի, եկամտային հարկը՝ ըստ սանդղակի, իսկ սոց. վճարը՝ այդ գումարի 5 տոկոսի չափով՝ իր անվամբ որպես հարկային գործակալ, մուտքային մասով գործարքները պետք է տարանջատված լինեն ելքային մասի գործարքներից՝ ելնելով դրանց բնույթից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...