«

»

Ноя 08 2019

Գրանցման հայտը չի ներկայացվել

Ռուզան.

Ողջույն:
ՍՊԸ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:

0

3 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Եթե եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եք, ապա կարծում եմ՝ արժե ներկայացնել հիմա գրանցման հայտը՝ Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններում լրացրեք, որից հետո ներկայացրեք ճշտված եկամտային հարկի հաշվետվություն, որի իրավունքն ունեք, իսկ եթե դեռ եկամտայինը չեք ներկայացրել, ավելի լավ: Կամերալ ուսումնասիրությամբ Ձեր անհամապատասխանության մասին հետո ծանուցում կուղարկեն, թե ինչի է այսպես, որ բացատրեք:

    0

  2. Аватар
    Նարինե

    Նմանատիպ փոփոխությունները հայտում կարող եք փոփոխել մինչև հաջորդ ամսվա 20-ը, այսինքն՝ մինչև եկամտային հարկի հաշվետվության ներկայացման վերջին օրը:

    0

    1. Մարինե
      Մարինե

      Նարինե ջան, որտե՞ղ է ժամկետի մասին նշվում:

      0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...