«

»

Янв 20 2020

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել

Հերմինե.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Սկզբում ՍՊԸ-ն հիմնադրեք, հետո կնքեք անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով: Իսկ վարձատուն հիմնադիրների՞ց է լինելու, թե՞ այլ անձ է:

  2. Аватар
    Հերմինե

    Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս եկամտահարկի հետ գործ ունե՞նք։ Գույքի սեփականատերը այլ անձ է, հիմնադիր չէ։

  3. Տիգրան
    Տիգրան

    Հերմինե, միգուցե սկզբնական շրջանի, ասենք, 1 տարվա համար այդպես աշխատեք, փոխադարձ ձեռնտու լինի, բայց երբ Ձեր գործերը լավ գնաց, այդ դեպքում վարձատուն էլի վարձ չի՞ ուզելու։

  4. Ալլա
    Ալլա

    Անհատույց օգտագործման դեպքում եկամտային հարկը հաշվարկվելու է գույքի կադաստրային արժեքի 2.5 %-ից ոչ պակաս գումարի (տարեկան կտրվածքով) ամսական տասը տոկոս դրույքաչափով: Օրինակ՝ գույքի կադաստրային արժեքը 4 մլն դրամ է, տարեկան 4000000*2.5%=100000 դրամ, ամսական 100000/12=8300 դրամ, այսինքն՝ ամսական պետք է վճարեք մոտավորապես 8300*10%=830 դրամ:

  5. Ամիկում
    Ամիկում

    Ֆիզիկական անձից անհատույց օգտագործում ձևակերպելիս ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում: 043003060

    1. Аватар
      Արմինե

      Խնդրում եմ, ասացեք՝ եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և ֆիզ. անձից անհատույց օգտագործման է ստացել Զիլ մեքենա, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա, և վերը Ձեր գրածը արդյո՞ք վերաբերում է նաև այս դեպքին, և որտե՞ղ կարող եմ կարդալ սրա մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

  6. Аватар
    Արա

    Շատ պատրաստված եք, արդեն մեկ ժամ է ուսումնասիրում եմ, միշտ ճիշտ պատասխաններ եք տալիս։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160