«

»

Янв 30 2020

Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում

Գուրգեն․

Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի՝ աշխատանքային օրենսգրքով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից։ Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով։
    Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
    Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
    ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որոնք ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թերթիկների քանակից:

  2. Տիգրան
    Տիգրան

    Ըստ սահմանված կարգի՝
    Կետ 20. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով՝ ներառյալ պարգևատրումները, բյուլետենի վճարումները:
    Կետ 4. Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե ներկայացվել է մեկից ավելի բյուլետեն, ապա այս կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ՝ անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից: Այսինքն՝ միայն առաջին բյուտենի համար է այսպես, երկրորդ և հաջորդողների համար արդեն առաջին օրվանից վճարման ենթակա է:
    Հետևաբար երկրորդ 21 օրվա բյուլետենի գումարը ավել պետք է կազմի, իսկ երրորդը և չորրորդը արդեն կնվազեն:

    1. Аватар
      Գուրգեն

      Եթե Ձեր նշած կետ 4-ի դրույթները կիրառվում են մեկ անգամ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ երրորդ և չորրորդ բյուլետենների գումարը պակաս է ստացվում։

      1. Տիգրան
        Տիգրան

        Բացատրեմ. մանավանդ եթե Ձեր նշած 21 օրով բյուլետեններ են, երրորդը, չորրորդը հաշվելիս արդեն նախորդող տասներկու ամիսների հաշվարկին են սկսում մասնակցել առաջին ու երկրորդ բյուլետենների համար վճարված գումարները, որոնք պակաս են Ձեր ստանդարտ միջին աշխատավարձից, իսկ բյուլետենի համար վճարվում է հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Ահա այս պատճառով է, որ պակաս եք գումար ստանալու:

        1. Аватар
          Մարիաննա

          Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Աշխատանքային օրենսգրքի հոդված 195. Միջին աշխատավարձը:

          1. Ամիկում
            Ամիկում

            Մարիաննա ջան, Դուք ճիշտ եք մասնավորապես արձակուրդայինի… համար միջին աշխատավարձը հաշվարկելու մեջ: Բայց Մայրության և ժամանակավոր անաշխատունակության օրենքով տարբերություն կա: Այստեղ ներառվում են և՛ կիսատ ամիսները, և՛ նպաստները:

  3. Аватар
    Մարիաննա

    Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 6:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160