«

»

Фев 06 2020

Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Աստղիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Սանդրա Զաքար

    Խնդրում եմ, ինձ էլ տեղեկացրեք պատասխանների մասին։

  2. Аватар
    Մանե

    Քաղաքացիաիրավական աշխատողի դեպքում գումարը կախված է գործարքից, այսինքն՝ նրա աշխատավարձի վրա չեն ազդում աշխատած օրերը: Իսկ եթե պայմանագրով ամսվա աշխատավարձը կախված է աշխատած ժամերից, այդ դեպքում տոն օրերին աշխատած օրերի համար պետք է վճարեք տվյալ ամսվա մեկ օրվա արժեքի կրկնակին: Օրինակ՝ աշխատավարձը կազմում է 100 000 դրամ, տվյալ ամսում եղել է 19 աշխատանքային օր: 100 000 դրամը բաժանում ենք 19-ի, ստանում ենք մեկ օրվա աշխատավարձը (5 263 դրամ): Մնացած 3 օրվա համար 5263*3օր*2(կրկնակին): Ստացվեց՝ 100000+31578:

  3. Տիգրան
    Տիգրան

    Հունվար ամսին աշխատանքային օրերի թիվը եղել է 17, որից 1-ը տեղափոխվել է, իսկ փետրվարի 1-ի հարցը ո՞նց է եղել Ձեզ համար: Տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Սակայն հաշվի առեք, որ նշված պահանջները չեն տարածվում առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Ձեր աշխատանքի բնագավառը չեք նշել:

  4. Ամիկում
    Ամիկում

    Քաղաքացիաիրավական պայմանագրի վրա աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում։
    Տվյալ դեպքում վճարում եք ծառայության համար հասանելիք գումարը՝ անկախ նրանից՝ նա այդ աշխատանքները երբ է կատարել։ Պահում եք եկամտահարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160