«

»

Мар 02 2020

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

0

3 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Իհարկե կարող եք տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս եկամտային հարկով հարկվել՝ պայմանագրով դրա վճարման պարտավորությունը կազմակերպության կողմից վճարելու պայման նախատեսելով։ Ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման դեպքում տալիս եք աշխատավարձ, եթե այլ անձի միջոցով եք ծառայություն մատուցում և նրա պաշտոնական գործատուն եք հանդիսանում:

    2+

  2. Ալլա
    Ալլա

    Կնքում եք Տեխնիկայի վարձակալության պայմանագիր (տեխնիկայի կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցմամբ)։

    1+

  3. Ամիկում
    Ամիկում

    Այո, կարող եք վարձակալել: Բայց աշխատող պետք է ունենաք, որը նախ իրավունք ունենա այդ տեխնիկան աշխատացնել, և աշխատանքային պայմանագրով այդ կետը պետք է կարգավորված լինի: Կամ կնքեք 2 պայմանագիր՝ քաղաքացիաիրավական և վարձակալության՝ գումարը բաժանելով 2 մասի: Մի մասը որպես քաղաքացիաիրավական կհարկվի՝ եկամտահարկ, սոց. վճար և դրոշմանիշային վճար, մի մասն էլ որպես վարձակալություն՝ միայն 10 % եկամտահարկ:

    3+

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160