«

»

Mar 17 2020

ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Քրիստինե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:

1+

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Ըստ ՎԻՎ օրենսգրքի 204.1-րդ հոդվածի՝
    Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, որին այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Հիշեք, որ կանխիկ դրամական միջոցները ևս գույք են: Հաշվարկային հաշվին է՞լ են արգելանք դրել, կամ պահպանվե՞լ են ՀՕ 431-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հերթականությունը և այլ դրույթները: Նույն հոդվածի 11-րդ մաս՝
    Սույն հոդվածով սահմանված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելու և Օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը, հարկ վճարողի դիմումի համաձայն, հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը փոխարինում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Գույքի արգելանքի միջոցն Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագրի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:
    Նայեք նաև 434-րդ հոդվածը, պահպանվե՞լ է արդյոք վարչարարության համաչափության սկզբունքը՝
    Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

    1+
    1. Avatar
      Քրիստինե

      Կներեք, իսկ այլ կերպ ինչպե՞ս պետք է արվեր, եթե կանխիկ գումարը մուտք ու ելք է լինում, ու դրամարկղի վրա կալանք է, ուղղակի չլրացնե՞լ:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...