«

»

Май 18 2020

Կազմակերպությունը ծանուցում է ստացել

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

0

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Tigran
    Tigran

    Նախ հաշվի առեք որ 2020 թվականից նվազագույն աշխատավարձի չափը սահմանված է 68000 դրամ կամ հաշվարկայինը պետք է կազմի 92618 դրամ՝ եթե գործում եք ընդհանուր հարկման, շրջհարկի համակարգերում: Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը 2020 թվականից սահմանվել է` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ. որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Այսինքն պետք է կատարեք եկամտային հարկի ճշտումներ, ներկայացնեք ճշտված հաշվարկներ ու եթե կառաջանան լրացուցիչ հարկային պարտավորություններ վճարեք դրանք:

    0

  2. Аватар
    karine

    Քաղիրավական պայմանագիրը ամենայն հավանականությամբ կնքված է նախորդ տարում։ Եվ քանի որ ծանուցման մեջ նշված է միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից, կնշանակի հաշվի չեք առել, որ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը սահմանվել է 68,000 դրամ։ Ուստի պայմանագրում պետք է փոփոխություն կատարեք, հարկային ներկայացնեք եկամտային հարկի ճշտված հաշվետվություն և վճարեք դրանից առաջացած հարկերի տարբերությունը։

    0

  3. Մարինե
    Մարինե

    Եթե հնարավոր է ապացուցել, որ տվյալ աշխատողը գործատուի հետ փաստացի գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ, որը սահմանաված է աշխատանքային օրենսգրքում, միանշանակ վարվել Տիգրանի ասածի պես: Իսկ եթե կարող եք ապացուցել, որ դա հենց ծառայության մատուցում է, կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, որտեղ նախօրոք սահմանվում է գին, ոչ թե աշխատավարձ, ու վճարում եք սահմանված գնով: Այս դեպքում նազագույն չափ չկա, ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ, որից հետո կատարվում է վճարումը: Այս պարագայում աշխատաժամանակ հասկացություն էլ չկա:

    2+

  4. Аватар
    Աննա

    Բարև Ձեզ: Ես կարծում եմ՝ խնդիրը դա քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետի մեջ է, նշել եք, որ 8 ամիս է գրված, այնինչ անընդմեջ գործունեւթյունը կարող է լինել մինչև 6 ամիս:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...