Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

  1. Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում դա կդիտարկվի որպես փոխկապակցված անձանց միջև գործարք, որի պատճառով կզրկվեք միկրոբիզնեսի համակարգում գործելու հնարավորությունից, օրենքով ամրագրված է: Ավելի լավ չէ ձևակերպեք վարձու աշխատող, որի դեպքում կարող եք վճարել գործարքային կամ ժամավճարով աշխատավարձ՝ օրենքով սահմանված նվազագույն չափերից ոչ պակաս չափով:

    0
  2. Այո, կարող են կնքել, բացառություն սահմանված չէ։ Պարզապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ` ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *