«

»

Май 25 2020

Ինչպե՞ս է պահվում դրոշմանիշային վճարը

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե արձակուրդայինի գումարից պահվում է դրոշմանիշային վճար, և նույն ամսվա մեջ նույն աշխատողին 7 օր հետո փոխանցվում է աշխատավարձ, նորի՞ց դրոշմանիշայինը պետք է պահենք։ Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. marieta
    marieta

    Ոչ, իհարկե, չէ՞ որ դուք արդեն պահել եք 1 000 դրամը:

  2. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Նույն ամսվա ընթացքում վճարման դեպքում պահվում է մեկ անգամ` անկախ գումարի մեծությունից:

  3. Tigran
    Tigran

    1 000 դրամը հաշվետու ամսվա հաշվով պահվում է միայն մեկ անգամ:

  4. Karine
    Karine

    Դրոշմանիշային վճարը յուրաքանչյուր աշխատողից պահվում է յուրաքանչյուր ամսվա համար մեկ անգամ 1000 դրամ անկախ վարձատրության չափից։ Եթե վարձատրում եք ամիսը 2 անգամ դրոշմանիշայինը պահվում է մեկ անգամ։

  5. Anushik
    Anushik

    Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1 000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160