Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ինքնարժեքի հաշվարկման համար բոլոր ծախսերը /բանկային և բեռնափոխադրման/ գումարում եք ինվոյսային գնին /66 500 դրամ/, եթե ԱԱՀ վճարող չեք, ապա ԱԱՀ պետք է գումարեք ինքնարժեքին։

Tigran

Բեռնափոխադրման ապրանքագիրը մաքսային ներկայացվել է նոր սրա նկատմամբ 20 տոկոս ԱԱՀ, եթե չի ներկայացվել, ապա 68 500 – ի նկատմամբ ԱԱՀ + պետ․ տուրք, օրինակ՝ 11 000 բանկային միջնորդավճարը, եթե ռուբլիով է, ապա դա մաքսային արժեքի մեջ չի մտնում, դա ձեր ծախսն է: 68 500 + 13 700 + 11 000 + 4 000 * 6,65 կամ 26 600, կլինի 119 800: Այլ հարկեր չկան՝ կախված է ապրանքից:

Արտավազդ

Հարգելի՛ Տիգրան, խնդրում եմ Ձեր հաշվարկի մեջ 6,65 – ով բազմապատկելը մեկնաբանեք։
Հարկվում եմ շրջանառության հարկով, ներմուծած ապրանքի համար վճարել եմ միայն ԱԱՀ։

Tigran

Ես հասկացել եմ, որ 4 000 ռուբլու չափով 6.65 կուրսով բանկային միջնորդավճար եք վճարել, քանի որ 4 000-ի մասով արժույթը չեք նշել: Եթե այդ 4000-ը դրամ է, ապա կլինի 10000 + 4000 + 68 500 + 13 700 կամ 96 200 + 3 500 պետ․ տուրք։ Պետ․ տուրք պետք է վճարեիք մաքսայինին՝ 3 500 դրամ կամ այլ գումար:

Արտավազդ

Այսինքն` Ձեր ասածից հասկանում եմ, որ մաքսային արժեքը պետք է հիմք վերցնել, այլ ոչ թե ինվոյսը + ԱԱՀ (մաքսային արժեքի) + բանկային միջնորդավճար + բեռնափոխադրում։

Tigran

Նայեք՝ եթե Ձեր գրածով ապրանքը որ եկել է, վճարել եք ԱԱՀ 68 500-ի նկատմամբ կամ 13 700, 4 000 բանկին, փոխադրում 10 000, եղավ 96 200: Սակայն Դուք ապրանքի համար վճարել եք բանկի ռուբլու վաճառքի կուրսով 6.65-ը, մաքսայինը մաքսազերծման համար հիմք է վերցրել բնականաբար ՀՀ ԿԲ տվյալ օրվա կուրսը, 6.85 կուրս մայիս հունիս ամիսներին չի սահմանվել, եղել է 6.84 15.06-ի համար, գումարած որ պետք է վճարեիք նաև առնվազն 3 500 դրամ պետ. տուրք մաքսայինին ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման համար: Փաստացի Ձեզ համար ինքարժեքը կազմում է 96 200 + 3 500, հնարավոր է՝ չեք վճարել 3 500-ը Դուք, կամ փոխադրման 10 000-ի մեջ են հաշվել:
Հ. 16 1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝
ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման գործառնությունների դեպքում՝ ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
Հ 61.3 ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը:
Լրացման կարգով ասեմ, որ եթե որպես շրջ. հարկ վճարող զբաղվում եք առևտրով, ապա 82 200-ի կամ 68 500 + 13 700, դրա 4 տոկոսի չափով՝ 3 848 դրամ, կարող եք նվազեցնել Ձեր վճարելիք շրջ. հարկի գումարը, եթե այլ գործոււնեություն է՝ չեք կարող:

Սաթեն

Հարգելի Տիգրան, ինչպե՞ս կարող եմ կապվել Ձեզ հետ: Սա իմ mail-ն է julielina.sv շնիկ mail.ru

Edgar

Ինքնարժեքը կարելի է հաշվել հետևյալ կերպ՝
66 500 + 4 000 + 13 700 + 10 000 = 94200։

Արտավազդ

Շնորհակալ եմ արձագանքելու համար, բայց երկու տարբերակ առաջարկվեց, ո՞րն է ճիշտ։

Ալլա

Իմ և Էդգարի ասածը նույնն է, դա ճիշտ տարբերակն է, քանի որ ԵԱՏՄ-ից ներմուծելու դեպքում ԱԱՀ հաշվարկման համար բեռնափոխադրման արժեքը չի գումարվում և պետ․ տուրք չկա, այսինքն՝ ինքնարժեքի հաշվարկը ստացվում է ԱԱՀ՝ 10 000 * 6, 85 * 20% = 13 700, որը պետք է գումարեք ինվոյսային գնին, 66 500 + 4 000 + 13 700 + 10 000 = 94 200։

Արտավազդ

Շնորհակալություն Ալլա ջան։

Աննա

Բարև Ձեզ: Քանի որ նշում եք, որ տարբերակն է ճիշտ երկու տարբերակներից, ապա պատասխանեմ այսպես, որ Ալլայի և Էդգարի տեսակետը համընկնում է իմ կարծիքի հետ:

Anushik

Համաձայն ՀՀ ՀՕ-ի 16-րդ հոդվածի ապրանքների ներմուծման գործառնությունների մասով ձևավորվող ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԸ և ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ որոշվում են ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ ԿԲ-ի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
ԱԱՀ-ն կլինի 10 000* 6.85 * 20% = 13 700
Ինքնարժեքը կկազմի. 10 000 * 6,85 + 13 700 + 4 000 + 10 000 = 96 200