Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Կայքում հնարավոր է նշել կազմակերպության բանկային տվյալները, նայեք ՀՀ բանկերի կայքերում լավ կերպով նշված են։ Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով ընկերության ստացված հասույթի փոխանցում, ծառայության հաշիվ վավերագրի համարը ևս գրեք։ Այս կերպով այնքան էլ ճիշտ չի կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Երևի տնօրենի քարտային հաշվեհամարն եք տվել, որպեսզի հետագայում ճիշտ աշխատեք, հանեք կազմակերպության անունով կորպորատիվ քարտային հաշվեհամար։

Արուսիկ
Արուսիկ
4 տարի առաջ

Այդ կայքում հնարավոր չէ կազմակերպության բանկային տվյալներ նշել, միայն թողնում է ֆիզ․ անձի։ Դրա համար է առաջանում այդ խնդիրը։