Աշխատավարձի կանխիկ վճարում

Սյուզի.

Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ Երևան քաղաքում աշխատող հանրային սնունդը, եթե ունի 10 և ավելի աշխատող՝ կարո՞ղ է աշխատողների աշխատավարձի մի մասը բանկային փոխանցումով վճարել իսկ մյուս մասը կանխիկ։:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ոչ, Երևան քաղաքում 10-ից ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունը աշխատավարձը վճարում է անկանխիկ եղանակով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Ոչ, չեք կարող:

Ռուզանննա
Ռուզանննա
4 տարի առաջ

Կապ չունի , թե ինչ գործունեություն է: Եթե գործում է Երևան քաղաքում և աշխատողների թիվը 10 և ավելի է, ապա պետք է վճարի անկանխիկ եղանակով: Նայեք ԱՕ-ի 192 հոդվածի 2-րդ կետը:

Սյուզի
Սյուզի
4 տարի առաջ
Ի պատասխան  Ռուզանննա

Իսկ եթե փաստացի քիչ ենք փոխանցել դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել, եթե աշխատողը չի բողոքում:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Սյուզի,
Երևան քաղաքամ 10 և ավելի աշխատակիցներ ունենալու դեպքում աշխատավարձի վճարումը կատարվում է բացառապես անկանխիկ ձևով:

Karine
Karine
4 տարի առաջ

Երևան քաղաքում միայն անկանխիկ եղանակով կարող եք աշխատավարձ վճարել։

Արա
Արա
4 տարի առաջ

Այս պահին կարող եք աշխատել միայն փոխանցումով, իսկ 2022 թվականի հունվարի մեկից անկանխիկ գործառնությունները առավել կխստանան: