Դեկրետ գնալու վերաբերյալ

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Հիմք ընդունեք միայն բյուլետենի թերթիկը: Իսկ ի՞նչ հիմքով է ուշ գնում։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Ձեր հաշվարկի հիմքը բյուլետենում նշված ժամկետն է, ուշ գնալը արդեն ոչ ֆորմալ աշխատել է նշանակում։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Ի՞նչ է նշանակում «Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ»: Այսինքն ֆիզ. արձակուրդում գտնվելով ներկայացե՞լ է աշխատանքի: Եթե այո, ուրեմն խախտում է կատարվել: ՀՏ հայտ էլ այդպես չեք կարող ներկայացնել: Բյուլետենի հաշվարկի և ՀՏ հայտի ներկայացման հիմքը միմիայն բյուլետենի թերթիկն է՝ նրանում նշված ժամկետներով:

Ռուզանննա
Ռուզանննա
3 տարի առաջ

Հաշվարկը և ձևակերպումները կատարեք ՝առաջնորդվելով միայն ժամանակավոր անաշխատունակության թերթիկով, քանի որ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ գնալը դա արդեն իսկ խախտում է: