Դեկրետ գնալու վերաբերյալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, մի խորհրդի կարիք ունեմ. եթե աշխատակիցս ուսուցչուհի է և հուլիս օգոստոս ամիսներին բոլորին տալիս ենք 35 օր արձակուրդ, և նա օգոստոսի կեսին պետք է գնա ֆիզ։ Այս դեպքում՝ ինչպե՞ս անեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Ֆիզ.արձակուրդի սկիզբ կարող եք դիտարկել արձակուրդի ավարտի հաջորդ օրը (գումարելկով 140 օր): Կամ չօգտագործած արձակուրդի օրերը գումարեք ֆիզ արձակուրդին և հրամանագրում նշեք աշխատանք վերադարձի օրը:

Ani

Ավելի մանրամասն կասե՞ք՝ ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է ճիշտ տալ, օրինակ՝ 35օրը լրանում է օգոստոսի 25ին, բայց 18ին բերում է ֆիզի, այդ ժամանակ ոնց անեմ։

Ալլա

Այնպես տվեք այդ 35 օրը, որ արձակուրդը վերջանա, հետո նոր գնա ֆիզ արձակուրդ։

Ani

Ալլա ջան, այսինքն՝ 35օր չտամ այլ այնքան ինչքան կհերիքի մինչև ֆիզը գնալը, հուլիսին նոր տալիս ենք ուսուցիչներին։

Ալլա

Այդքան օրվա տվեք, մնացածը կմնա չօգտագործված։

Tigran

Դուք 35 օր արձակուրդը տվեք, երբ բյուլետենը կբերի, դրանում նշված ամսաթվին հրամանով հետկանչ արեք ու տվեք ֆիզի հրամանը,իսկ չօգտագործված արձակուրդի օրերը տեղափոխեք՝ ԱՕ հ,167:

Ani

Տիգրան Իսկ եթե արձակուրդը տեղափոխեմ ,բայց արդեն վճարել եմ այդ օրերի համար դա ինչպես է կարգավորվում

Tigran

Աշխատողի համաձայնությամբ տեղափոխեք,թեկուզ ֆիզին հաջորդող օրեր,սակայն հետկանչն անպայման պետք է ամրագրվի,առանց դրա չի կարելի:

Ani

Իսկ տեղափոխված օրերի վճարված գումարը մնու՞մ է։

Tigran

Այո, հետ չեք պահանջելու։

Last edited 1 տարի առաջ by Accountant.am
Ani

Իսկ օրենքի հղում կտաք։

Ani

Հետ կանչի և արձակուրդի տեղափոխման համար օրենքի հղում կտաք։

Tigran

ԱՕ հ. 166, 167