Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Knarik
Knarik
3 տարի առաջ

Հիմա չի օգտագործվում  Աշխատանքային գրքույկ, այդքան բան։

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Աշխատանքային գրքույկ լրացնելու կարիք չկա, այն վաղուց գործածությունից դուրս է եկել: Ցանկացած փոփոխություն կատարվում է taxservice-ի հայտում: Բայց Ձեր դեպքում՝ տալիս եք հրաման պարտականությունների վերաբերյալ ու վերջ:

Tigran
Tigran
3 տարի առաջ

Ոչ այդպիսի գրառում չեն կատարում գրքույկում, այլ հրամանով ամրագրում են դա։

Մարինե
Մարինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անչափ շնորհակալ եմ

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

 Աշխատանքային գրքույկ այլևս չի լրացվում: Եթե պաշտոնի փոփոխություն չկա, ապա  taxservice-ով որև գործ չունեք կատարելու: Ընդամենը հրամանով ձևակերպեք պարտականությունների փոփոխությունը:

Nerses
Nerses
3 տարի առաջ

Միայն հրաման կազմեք։

Lilia
Lilia
3 տարի առաջ

Աշխատանքային գրքույկը 2017թ դուրս է եկել գործածությունից, եթե նույնիսկ լիներ էլ, նման ժամանակավոր փոփոխությունները չեն գրվել աշխ.գրքույկում։

Karine։
Karine։
3 տարի առաջ

Նման փոփոխություններ աշխատանքային գրքույկում չեն արձանագևում։ Դուք հրամանով պարտականությունները դրեք գլխ.մասնագետի վրա և վերջ։